Ընկերության մասին

AIVA mobile-ը շարժական կապի օպերատոր է, որի ծառայությունները նախատեսված են Ռուսաստանի այցելուների և տեղի բնակչության համար: 2014թ.-ից ի վեր AIVA mobile-ն իր բաժանորդներին ծառայություններ է մատուցում և սպասարկում Մոսկովյան տարածաշրջանում, Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում:

Մեր բրենդի ներքո իրականացվել է «Մեկ SIM քարտ՝ երկու համարով» բացառիկ նախագիծը, որը թույլ է տալիս մեր Բաժանորդներին կապի մեջ մնալ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ իրենց Հայրենիքում:

Մեր գործունեության ընթացքում մենք համատեղ նախագծեր ենք իրականացրել այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Հայաստանը, Ֆինլանդիան, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Մենք շարունակական աշխատանքներ ենք տանում մեր ծառայությունների մատուցման աշխարհագրությունն ընդլայնելու ուղղությամբ, ինչպես նաև մշակում ենք նոր առաջարկներ մեր բաժանորդների հարմարավետության համար:

AIVA mobile-ի հետ Դուք մշտապես կապի մեջ կլինեք Ձեր տան հետ: